Մեր մասին

ՀԹՀԱ-ի պատմությունը

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան` Հայաստանում համընթաց թարգմանիչների միակ մասնագիտական միավորումը, ստեղծվել է 2007թ. հուլիսին: Այժմ ՀԹՀԱ-ն 20-ից ավելի համընթաց և հաջորդական թարգմանության ծառայություն մատուցող բարձրակարգ թարգմանիչների հարթակ է:

Առաքելություն

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան միակ մասնագիտական հարթակն է, որը հետևողականորեն բարձրացնում է մասնագիտական և էթիկական չափորոշիչները, պաշտպանում բանավոր թարգմանիչների իրավունքներն ու շահերը և հանրահռչակում թարգմանչի` որպես միջմշակութային հաղորդակցության միջնորդի կարևոր դերը:

Տեսլական

Մենք գործում ենք հանուն այն Հայաստանի, որը բաց է աշխարհի հետ շփումներում և համագործակցում է աշխարհի առաջատարների հետ կարևոր հարցերի շուրջ: Ապագայի մեր գործունեությամբ ձգտելու ենք արհեստավարժ թարգմանիչների մեր ինքնակատարելագործվող համայնքի կողմից այս հաղորդակցությունը հնարավորինս ներառական, արդյունավետ և ազդեցիկ դարձնել՝ ծառայելով Հայաստանում և աշխարհում հանրային բարօրությանն ու զարգացմանը: ՀԹՀԱ-ն կշարունակի հանրահռչակել թարգմանությունը որպես արժեքավոր մասնագիտություն և հանդես կգա որպես երկրի լավագույն թարգմանիչներին հավատարմագրող մարմին, ասոցիացիայի անդամների մասնագիտական զարգացման հարթակ և միջազգային ճանաչում վայելող մասնագիտական կառույց:

Արժեքներ
Գերազանցություն. Խիստ չափանիշների վրա հիմնված մեր ներքին հավատարմագրման համակարգը երաշխավորում է մասնագիտական կարողության հնարավոր ամենաբարձր մակարդակը: Մենք խթանում ենք ինքնակատարելագործման և ուսուցման մշտական գործընթացը մեր մասնագիտական համայնքի անդամների շրջանում:

Համագործակցություն. Հավատացած ենք, որ ավելի նշանակալի ձեռքբերումների կարելի է հասնել միմյանց աջակցող մասնագետների ցանցի շնորհիվ, քան առանձին:

Ծառայություն. Հաճախ մենք ետնաբեմում ենք, բայց աշխատում ենք անմնացորդ նվիրումով` հանուն մեծ նպատակի:

Անաչառություն. Լինելով լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության առանցքային կամուրջ` մենք ձգտում ենք ապահովել տեղեկատվության անթերի փոխանցումը` զերծ մնալով անձնական կողմնակալությունից կամ նախապաշարմունքից:

Բարեվարքություն. Մենք հասկանում ենք առանցքային թեմաներով հաղորդակցության նրբությունները և պարտավորվում ենք հաղորդակցությունն ապահովել էթիկական տեսանկյունից ճիշտ, զուսպ և, ըստ անհրաժեշտության, նաև խորհրդապահությամբ:
ժամ թարգմանություն տարեկան
0 +
միջոցառում տարեկան
0 +
գոհ հաճախորդ
0 +
մղոն գործողում տարեկան
0 +

Content is protected. Right-click function is disabled.