Էթիկայի կանոնագիրք

Մասնագիտական բարեվարքություն
Ճշգրտություն և հստակություն. Թարգմանիչները պետք է ձգտեն ամենաբարձր մակարդակի ճշգրտության և հստակության` առանց խեղաթյուրման ապահովելով ասվածի թարգմանությունը:
Խորհրդապահություն. Թարգմանիչները պարտավոր են խորհրդապահությամբ վերաբերել պատվերների ընթացքում իրենց հայտնի դարձած ողջ տեղեկատվությանը:
Կոմպետենտությունը
Մասնագիտական կատարելագործում. Թարգմանիչները պետք է հանձնառու լինեն շարունակաբար կատարելագործելու մասնագիտական կարողությունները` գործելով համաձայն ոլորտի արդի չափորոշիչների, լեզվական հմտությունների և համապատասխան առարկայական բովանդակության:
Համապատասխան որակավորումներ. Թարգմանիչները պետք է ընդունեն միայն այնպիսի պատվերներ, որոնց համար ունեն անհրաժեշտ հմտություններն ու որակավորումները` խուսափելով անբավարար որակի թարգմանության հանգեցնող իրավիճակներից:
Անկողմնակալություն
Չեզոքություն. Թարգմանիչները պետք է մշտապես լինեն չեզոք և անկողմնակալ` խուսափելով անձնական կողմնակալությունից, որը կարող է ազդել թարգմանության գործընթացի վրա:
Շահերի բախում. Թարգմանիչները պետք է հայտնեն շահերի հավանական բախումների մասին և ձեռնպահ մնան անկողմնակալության սկզբունքի հավանական խախտումներ ենթադրող իրավիճակներից:
Հարգանք և արհեստավարժություն
Մշակութային զգայունություն.Թարգմանիչները պետք է հարգանք դրսևորեն բոլոր մշակույթների և լեզուների, ինչպես նաև մասնակիցների նկատմամբ` ներառական միջավայր ապահովելով:
Մասնագիտական վարքագիծ. Թարգմանիչները պետք է հանդես գան դրական մասնագիտական վարվելակերպով` դրսևորելով ճշտապահություն, ներկայանալով համապատասխան հագուստով և ապահովելով հարգալից հաղորդակցություն:
Համագործակցություն և հաղորդակցություն
Թիմային աշխատանք. Թիմերով աշխատելիս թարգմանիչները պետք է արդյունավետորեն շփվեն իրենց գործընկերների հետ` ապահովելով անթերի թարգմանություն և փոխադարձ աջակցություն:
Հաճախորդի հետ հարաբերությունները. Թարգմանիչները պարտավոր են մասնագիտական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ` հստակ հայտնելով իրենց հասանելիությանը, վարձատրության դրույքաչափերին և պատվերին վերաբերող այլ կոնկրետ պահանջները:
Հաշվետվողականություն
Սխալների համար պատասխանատվությունը.Թարգմանիչները պետք է ընդունեն և անհապաղ ուղղեն աշխատանքում թույլ տրված սխալները` պատասխանատվություն ստանձնելով հաղորդակցության վրա իրենց ունեցած ազդեցության համար:
Չափորոշիչներին հավատարիմ գործելը. Մասնագիտական պարտականությունները կատարելիս թարգմանիչները պետք է առաջնորդվեն համապատասխան օրենքներով, կարգավորումներով և մասնագիտական չափորոշիչներով:

Content is protected. Right-click function is disabled.