Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիա․ Մատենադարանում տեղի կունենա պանելային քննարկում

Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։30-ին, «Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում Թարգմանիչների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա պանելային քննարկում՝ «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ հարափոփոխ աշխարհում» խորագրով։

Պանելային քննարկմանը կմասնակցեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ Արտաշես Էմինը և Լիլիթ Սիմոնյանը։ 

Պանելային քննարկման մոդերացիան կիրականացնի սոցիալական ազդեցության փորձագետ և գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։

Հյուրերի շարքում կլինեն տեղական, միջազգային հաստատությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Անցած տարի նույն օրը՝ սեպտեմբերի 30-ին, ՀԹՀԱ-ն նշեց Թարգմանության միջազգային օրը Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Թարգմանության բազմաձայնությունը․ ուսումնասիրելով թարգմանչի դերը» խորագրով պանելային քննարկմանը մասնակցել են ՀԹՀԱ անդամ համընթաց թարգմանիչներ Խաչատուր Ադումյանը, Քրիստինե Սողիկյանը, Վլադիմիր Տեր-Ղազարյանն ու Ֆենյա Եփրեմյանը:

Թողնել պատասխան

Content is protected. Right-click function is disabled.