ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԸՆԹԱՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիանորպես այս ոլորտի առաջին և միակ մասնագիտական միությունը Հայաստանում, հրավիրում է հայերեն և անգլերեն լեզուներով համընթաց թարգմանիչներին դառնալու
մասնագիտական միության ասոցացված անդամներ:
Ասոցացված անդամակցությունը առաջին քայլն է դեպի լիարժեք
անդամակցություն և համընթաց թարգմանիչներին ընձեռելու է հետևյալ
հնարավորությունները Մասնակցություն Ասոցիացիայի կազմակերպած մասնագիտական միջոցառումներին, աշխատաժողովներին, սեմինարներին և համաժողովներին, Հասանելիություն մասնագիտական տեղեկատվությանն ու թարմացումներին ոլորտի զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Ասոցիացիայի խորհրդատվական և ուսումնագիտական ռեսուրսներին, Ներգրավում փորձի փոխանակման և համագործակցության հարթակներում: Անդամակցությամբ հետաքրքրված լինելու դեպքում խնդրում ենք գրել info@targman.am հասցեին մինչև 2025թ. մայիսի 31-ը: Անձնական նամակով հայտատուն կստանա հայտադիմումի ձևը և ներկայացվելիք հիմնավորող փոստաթղթերի ցանկը փաստաթղթերի
ներկայացման վերջնաժամկետով:
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի առաքելությանը,
տեսլականին, նպատակներին և մասնագիտական վարքականոններին կարելի է
ծանոթանալ այս հղմամբwww.targman.am: Ասոցիացիայում կարևորվում է թարգմանչի դերի և ոլորտային չափորոշիչների հանրահռչակումը ի շահ մասնագիտության և համայնքի:

Content is protected. Right-click function is disabled.